ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրազդանի ընտրություններում «Հանրապետություն»-ը աջակցում է Սասուն Միքայելյանին

Հրազդանի ընտրություններում «Հանրապետություն»-ը աջակցում է Սասուն Միքայելյանին
18.03.2016 | 11:44

«Հանրապետություն» կուսակցությունը «աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության»:
Կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, պայքարել Սասուն Միքայելյանի ընտրվելու համար:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ